Ամերիկացի աշակերտուհին դպրոց է տարել 20 հազար դոլար ու սկսել այն բաժանել համադասարանցիներին: Աղջկան աջ ու ձախ փող բաժանելիս առաջինը նկատել է դպրոցի տնօրենը: Որոշ դպրոցականներ առատաձեռն աղջկանից 500 դոլար են ստացել: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայության կայքը:
Դեռևս հայտնի չէ, թե երեխան որտեղից է վերցրել այդքան գումարը: Աղջիկն ասել է, որ իր հետ «կիսվել» է հարևան տան իր ընկերուհին:
Միչիգանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իրավապահները պետք է պարզեն, թե որտեղից է 12-ամյա դպրոցականը վերցրել այդքան գումարը և ինչի համար է այն նախատեսված եղել:







































