ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը: Դրանք ժամանակավորապես, մինչև ՀՀ օրենսդրության ամբողջական և լիակատար մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը, կկիրառվեն մեր երկրում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է փաստաթուղթը քննարկել նաև մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին:











































