Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ իր թիմը կարող է Միլանի «Ինտեր»-ի նկատմամբ առավելության հասնել նաև առանց առաջատարի՝ Գարեթ Բեյլի օգնության:
«Մենք լավ մարզավիճակում ենք, սակայն հակառակորդն «Ինտեր»-ն է: Պետք է շատ լուրջ տրամադրվենք առաջիկա հանդիպմանը, քանի որ առաջին խաղում հաղթանակը քառորդ եզրափակիչի ուղեգիր չի պարգևում:
Գիտենք, որ բարդ խաղ է սպասվում: Բեյլը կարող է միայնակ վճռել խաղի ելքը, սակայն մենք կարող ենք առավելության հասնել նաև առանց նրա օգնության»,- Վիլաշ-Բոաշի խոսքերը մեջբերումէ The Sun-ը:








































