Մարտի 14-ին մեկնարկում է դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին: Առաջնությունն անց է կացվելու Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում:
Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը:
Մարտի 14-ին տեղի կունենա վիճակահանությունը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 15-ին, դասական ոճում տղաները կմրցեն 5կմ, իսկ աղջիկները՝ 3կմ տարածություններում: Նույն օրը 2-րդ տարիքային խմբում հանդես եկողտղաները և աղջիկները ուժերը կչափեն 3կմ դասական ոճում:
Առաջնության վերջին օրը՝ մարտի 16-ին, տղաները կմրցեն 5կմ, իսկ աղջիկները 3կմ ազատ ոճում: Նույն օրը 3կմազատ ոճում իրենց ուժերը կչափեն 2-րդ տարիքային խմբում հանդես եկող տղաները և աղջիկները: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:









































