Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը մեկնաբանել է Մյունեխենի «Բավարիա»-ի նկատմամբ 0:2 հաշվով հաղթանակը, որից հետո թիմը լքել ՉԼ-ն:
«Առաջին խաղի սխալների դիմաց «Արսենալ»-ը թանկ վճարեց: Նման սխալներ չպետք է գործել այսքան բարձրակարգ մրցաշարում: Մենք պայքարեցինք մինչև վերջ, սակայն չկարողացանք արդյունքի հասնել:
«Բավարիա»-ն դասվում է գրանդ ակումբների շարքին: Թիմը շատ կազմակերպված է խաղում: Երկրորդ խաղում ոչնչով չզիջեցինք մեր հակառակորդին: Տղաները պետք է գոհ լինեն իրենց կատարած աշխատանքից»,- Ուոլքոթի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































