Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Սենատորները խոստացել են ԱՄՆ-ում բարձրացնել Վրաստանի անվտանգության ապահովման հարցը

Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, Վրաստանում գտնվող ամերիկացի սենատորները հանդիպում են ունեցել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Նիկա Լալիաշվիլիի և Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հետ:

Հանդիպման ժամանակ սենատորները խոստացել են ԱՄՆ-ում բարձրացնել անվտանգության նոր մեխանիզմների մշակման անհրաժեշտության հարցը:

Հանդիպումից հետո Լալիաշվիլին հայտարարել է. «Օկուպացված տարածքներում (Աբխազիա և Հարավային Օսիա) իրավիճակը բավական սրվել է: Այն դուրս է եկել քաղաքական և ռազմական հարցերի շրջանակներից, և այս անգամ խոսքն արդեն մարդկանց կյանքին սպառնացող վտանգների մասին է:

Վերջին շրջանում Վրաստանում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական ակտեր, այդ թվում՝ նաև ԱՄՆ դեսպանատան մոտ: Մենք հայտարարել ենք, որ Վրաստանը անվտանգության նոր մեխանիզմների կարիք ունի, որպեսզի խուսափի առաջիկա սպառնալիքներից:

Օկուպացված տարածքներում ստեղծված ահաբեկիչների բույնը պետք է վերացվի: Քանի որ օկուպացված տարածքներում անդադար ընթանում է ռազմական շինարարություն, մեզ իսկապես անհրաժեշտ է պաշտպանական սպառազինություն: Խոսքը հակատանկային և հակահրթիռային սպառազինության մասին է:

Կարծում եմ, որ ԱՄՆ-Վրաստան ձևաչափով գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում հաշվի կառնվի այս խնդիրը: Սենատորները խոստացել են անպայման բարձրացնել այս հարցը»:

Հիշեցնենք, որ ամերիկյան սենատորների վրացական այցը նրանց արևելաեվրոպական շրջագայության շրջանակներում է: Այդ այցի արդյունքում պետք է պարզվի, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկած «վերբեռնման քաղաքականությունն» ինչպիսի ազդեցություն է ունեցել Արևելյան Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների անվտանգության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում