Ավստրալիայում կատուների համար 24-ժամյա պարետային ժամ է սահմանվել։ Այդ կերպ իշխանությունները փորձում են պաշտպանել տեղի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ։
Օրը 24 ժամ կատուներին պատերի ներսում պահելու պահանջը կառավարությանն է։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Կատուներն Ավստրալիա են բերվել մոտ 200 տարի առաջ՝ եվրոպացի վերաբնակների կողմից, և այդ ժամանակից ի վեր այս կենդանիները տարածվել են ողջ մայրցամաքով և Նոր Զելանդիայով։ Որոշ տվյալներով՝ երկրում ապրում է ավելի քան 20 մլն կատու։
Ավստրալիայում արդեն անհետացել է 29 տեսակի հազվագյուտ կենդանի։ Սակայն սպառնալիքի տակ է 1800 տեսակից կազմված ավելի մեծ ցուցակ։
Կառավարությունն առաջարկել է անօթևան կատուների որս սկսել։ Առաջարկը դատապարտվել է կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից։









































