Արծաթն օգտագործվել է վարակների դեմ պայքարում դեռևս Հիպոկրատի ժամանակներում: Հենց նա է նկարագրել արծաթի հակաբակտերիալ հատկությունները, գրում է novosti-n.org-ը:
Ամերիկացի գիտնականների հետազոտությունը հաստատել է, որ արծաթի ավելացումը հակաբիոտիկներին ուժեղացնում է դրանց ազդեցությունը միկրոբների դեմ պայքարում: Արծաթի հետ փոխազդեցությունից հակաբիոտիկների ազդեցությունը մեծանում է տասնյակ անգամներ:
Այսպես՝ արծաթը խախտում է բակտերիաների կենսաբանական գործընթացները, և դրանք ավելի խոցելի են դառնում:
Ենթադրվում է, որ արծաթը կարելի է որպես դեղամիջոցների հավելում օգտագործել:







































