Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր քնելուց ամենաքիչը երկու ժամ առաջ օգտվում են պլանշետներից կամ սմարթֆոններից, մյուսներից ավելի շատ են հակված սթրեսի, հայտնում է healthinfo.ua-ը:
Մասնագետները հարցումներ են անցկացրել 18-73 տարեկան 500 մարդկանց մոտ, ովքեր լրացրել են իրենց կենսակերպի, քնի որակի և նոր տեխնոլոգիաների օգտագործման հաճախակիության մասին հարցաթերթիկներ: Պարզվել է, որ նրանք, ովքեր քնելուց առաջ օգտվում են նշված սարքերից, ամենաշատն են հակված սթրեսի:








































