Ավստրալացի ռազմածովային ուժերի նավի անձնակազմը աղետի ենթարկված նավից փրկել է 77 ներգաղթյալի՝ հայտնում է Interfax-ը:
Խորտակվող նավը հայտնաբերվել է ավստրալական Աշմոր կղզուց մոտ 100 կմ հյուսիս:
«Ավստրալիայի թագավորական «Չիլդերս» ռազմաօդային ուժերի անձնակազմը հայտնել է 77 մարդու փրկվելու մասին»,- տեղեկացրել է Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչությունը (AMSA):
AMSA-ն դեռ տեղեկություններ չունի ոչ նավաբեկության պատճառների, ոչ ներգաղթյալների ազգային պատկանելության մասին:








































