Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրվել է հնգամյա համագործակցության նոր ծրագիր

Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:

Ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է «Հետ–2015» զարգացման օրակարգը և կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև պատրաստակամ է՝ այս տարվա սեպտեմբերին դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել այդ նպատակների կատարմանը:

«Այսօր մենք հավաքվել ենք նաև նշանավորելու Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փուլի սկիզբը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020 թվականների շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց: Հայաստան-ՄԱԿ զարգացման ոլորտի համագործակցության ակնկալվող յոթ հիմնական «արդյունքները», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում են նաև հինգ ծրագրային սկզբունքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում»,- ասելէ Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որը ՀՀ կառավարությունն ընդունել է 2014 թվականին: Վարչապետի խոսքով՝ այն թվով երրորդն է նման ձևաչափով՝ 2005-2010 և 2010-2015 թվականների համար կազմված փաստաթղթերի շարքում, և, ինչպես իրեն են զեկուցել, նախորդ 2 հնգամյակային փաստաթղթերի ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում:

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ստորագրվող փաստաթուղթը նույնպես իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Իր հերթին, Բրեդլի Բուզետտոն նշել է, որ այս փաստաթութը կազմում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության շրջանակը և արտացոլում փոխգործակցության տեսլականը:

«Տեղին է, որ ստորագրման այս արարողությունն անցկացվում է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, որի ժամանակ առաջընթաց արձանագրեցինք մեր նպատակների իրականացման ուղղությամբ: Այս ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ կառավարության, Քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 մլն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում