Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Պետք է քրեական գործեր հարուցել Աբխազիայի հետ համագործակցել պատրաստվող թուրքական ընկերությունների դեմ. վրացական կողմ

Վրացական Georgia times կայքի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան խորհրդարանի նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել այն թուրքական ընկերություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել օգտակար հանածոների արտահանման ոլորտում համագործակցել Աբխազիայի հետ.

«Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան հայտարարել է, որ իրենք օգտակար հանածոների արտահանման հարցում բանակցություններ են վարում թուրքական ընկերությունների հետ: Նա նաև թվել է թուրքական այդ ընկերությունների անունները: Դա քրեական հանցագործություն է, քանի որ խոսքը Վրաստանին պատկանող օգտակար հանածոների մասին է:

Ես արտգործնախարարության և արդարադատության նախարարության ուշադրությունն եմ հրավիրում թուրքական այդ ընկերությունների վրա և պահանջում եմ հետաքննություն ձեռնարկել նրանց նկատմամբ, քանի որ հետաքննության տակ գտնվող ընկերություններն իրավունք չունեն Աբխազիայից դուրս բերել օգտակար հանածոներ:

Պետք է կանչել Թուրքիայի դեսպանին և հստակ պատասխան լսել, որ Թուրքիայի Հանրապետությունը դատապարտում է դա, և որ թուրք գործարարները պետք է դադարեցնեն իրենց աբխազական այցերը:

Ես չեմ կարծում, թե Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի թուրքական այցը պայմանավորված էր նրա բուժմամբ, ինչպես որ հայտնում էին լրատվամիջոցները: Թուրքիան մեր գործընկերն է, և մենք պետք է շատ կոշտ ձևով բարձրացնենք այս հարցն ու ստանանք դրա պատասխանը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս շեշտել է, թե կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի պատճառով էլ արգելք է դրել Աբխազիայի հետ առևտրատնտեսական պաշտոնական հարաբերությունների վրա: Չնայած դրան`ներկայումս Թուրքիան տարեկան 100 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Աբխազիա: Փաստորեն, Թուրքիան առևտուր է անում Աբխազիայի հետ` «հարգելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:

Փոխարենը, թուրքական կողմը 1990-ականներից սկսած ներդրումներ է կատարում աբխազական ածխի բիզնեսում և ածուխն արտահանում Թուրքիա: Բացի այդ, Թուրքիան Աբխազիայից ներմուծում է փայտանյութ, գունավոր մետաղ և փոխարենն արտահանում սննդամթերք, վառելանյութ:

Վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր:

Այդ պատճառով էլ Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը: Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի: Միայն 2009 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Այդ նավերի մեծ մասը թուրքական են։

Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում