Հացադուլի հինգերորդ օրը նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իր որդու՝ Կարինի հետ շրջեց Ազատության հրապարակում:
«Ժառանգության» առաջնորդը ողջունեց «Առաջին լրատվական»-ին և նշեց, որ հարցերին կպատասխանի ժամը 17.00-ի ասուլիսի ընթացքում։
Քիչ անց պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին այցելեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը կարճատև զրույցից հետո ասաց, որ ինքը մարդկայնորեն եկել է Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցելու, և նշեց, թե իր համար ցավալի է, որ մարդը քաղաքական պատճառով նման քայլի է դիմել:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն մասնակցի ուրբաթ օրվա հանրահավաքին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ցավոք, ես անձամբ այստեղ չեմ լինելու, բայց մեր ներկայացուցիչները մշտապես այստեղ են։ Գիտեք, եկեք հստակ տարբերակումներ չդնենք, մենք բոլորս լավ երկրի համար ենք պայքարում, ոմանք էլ՝ մի ուրիշ տեղում»:








































