Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

«Իսկ ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պահանջում է մարզպետների հրաժարականը»

Ինչպես հայտնի է, հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է բոլոր ընտրախախտ մարզպետների հրաժարականը: Գեղարքունիքի մարզում, որտեղ Սևան քաղաքում վերջերս ծեծկռտուք եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի մասնակցությամբ, իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը մոտ 5 անգամ ավելի ձայներ է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա այն դեպքում, երբ Գեղարքունիքի գյուղերից շատերն են արտագաղթել ՌԴ և այլ երկրներ: Ի դեպ, ինքը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շարունակում է բնակվել Երևանի կենտրոնում:

 – Պարոն Գրիգորյան, Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումների ժամանակ Սևանում միջադեպ գրանցվեց անձամբ Սևանի քաղաքապետի մասնակցությամբ: Պատրաստվո՞ւմ եք որևէ կերպ պատասխանատվության կանչել քաղաքապետին և ի՞նչ եք անելու այս կապակցությամբ:

 – Ինչի՞ համար պատասխանատվության կանչեմ քաղաքապետին: Իրավապահներ եղել են տեղում, նրանք էլ կզբաղվեն այդ հարցով: Դա մարզպետի իրավասության սահմաններում չի: Իսկ ի՞նչ է եղել:

– Սևանի միջադեպի հետ կապված Դուք Ձեր պատասխանատվության բաժինը չե՞ք տեսնում: Չէ՞ որ որպես մարզպետ պարտավոր էիք ապահովել թեկնածուի հանդիպումը ընտրողների հետ:

 – Այդ հանդիպումը եղել է ոչ օրինական: Տեսանյութերը դիտելով` կարծում եմ, նորմալ մարդը կհասկանա, թե ով ինչ է ուզեցել անել:

 – Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է բոլոր ընտրակեղծարար մարզպետների հրաժարականը: Քանի որ Գեղարքունիքի մարզում իշխանության թեկնածուն մոտ 5 անգամ ավելի ձայներ է ստացել, պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

 – Իսկ ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը, ճիշտն ասած, ես դա չեմ հասկանում, որ պահանջում է մարզպետների հրաժարականը:

 – Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու է, ով ստացել է մոտ 530 հազար ձայն պաշտոնական տվյալներով, և պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, իրականում ավելի շատ ձայներ է ստացել, քան Սերժ Սարգսյանը:

 – Ասելը քիչ է: Կա ԿԸՀ-ի պաշտոնական հայտարարությունը, և հարցը քննարկվում է Սահմանադրական դատարանում: Թող բարի լինեն համբերեն և սպասեն Սահմանադրական դատարանի վճռին: Իսկ առանց հիմնավորման խոսել, որ հաղթել ենք, կարծում եմ` դա կոռեկտ չի:

 – Այսինքն` չե՞ք պատրաստվում հրաժարական տալ նրա պահանջով:

 – Անլուրջ եմ համարում էդ պահանջը:

 – Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում մոտ հինգ անգամ ավելի ձայներ է ստացել իշխանության թեկնածուն: Չե՞ք կարծում, որ սա արդեն իսկ ապացուցում է, որ մարզում ակնհայտ ընտրակեղծարարություն է եղել:

 – Իսկ ուր էին այն հանձնաժողովի անդամները, որոնք ստորագրել են, որ ընտրությունները կայացել են օրենսդրությանը համապատասխան: Այդ թվում նաև` Րաֆֆի Հովհաննիսյանի հանձնաժողովի անդամները:

 – Միգուցե ամբողջությամբ չեն կարողացել ընթացքը վերահսկել, միգուցե իրենց ճնշել են:

 – Չեմ կարծում: Կարող է գոնե մեկը նման մի բողոք ներկայացնի:

 – Չե՞ք կարծում, որ Ազատության հրապարակում ծավալվող շարժումը ի վերջո հանգեցնելու է հրաժարականների: Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանը կանցնի՞ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով: 

 – Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել: Դա անլուրջ հայտարարություն է:

 – Մարդը հացադուլ է անում, անլուրջը ո՞րն է:

 – Թող անի: Հիմա էդ շրջանն է, կարելի է և պաս պահել, կարծում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում