Facebook սոցիալական ցանցը պատրաստ է սկսելու արևային մարտկոցներով աշխատող հսկայական անօդաչու սարքի թեստավորումը, որը կտարածի համացանցի միանալու ազդանշաններ: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Սոցցանցի ինժեներները մշակել են թռիչքի պատրաստ անօդաչու սարք 43 մետր թևի երկարությամբ և 475 կգ զանգվածով: Ազդանշանը գետնի վրա տեղադրված կայանին հաղորդելու համար սարքը կօգտագործի լազերային ճառագայթներ: Այս անօդաչուները ստեղծվել են մոլորակի հեռավոր անկյուններում համացանցը մատչելի դարձնելու համար: Բացի անօդաչուներից, Facebook-ը մշակել է նաև արբանյակներ և այլ սարքեր նույն նպատակի համար:









































