Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հաղորդվում է, Boeing-777 մարդատար ինքնաթիռը չվերթ էր կատարում Ստամբուլից Սան Ֆրանցիսկո: Օդաչուն Վարշավայում վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել:
Օդանավակայանի ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի երկու ուղևորների ձեռքի կասկածելի ուղեբեռի պատճառով:
«Վարշավայի օդանավակայանի ծառայությունը ինքնաթիռից տարհանել է 360 մարդու: Բոլոր ուղևորներն արդեն գտնվում են օդանավակայանի շենքում: Կատարվում է ինքնաթիռի ստուգում»,- հաղորդել է աղբյուրը:











































