Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիմակավոր անհայտ անձը կրակել է Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու՝ Դատչայի շրջանում գտնվող հյուրանոցի վրա. սպանվել է 1 և վիրավորվել է 2 մարդ։
Տուժել են հյուրանոցի տիրոջ ազգականները։ Ոստիկանությունը հարձակում գործած անձի հետախուզում է հայտարարել։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք դա ահաբեկչություն է, թե ոչ։ Միջադեպը գրանցվել է անցած գիշեր։ Անհայտ անձը մուտք է գործել հյուրանոցի տարածք ու ատրճանակից կրակել։ Դրանից հետո նա մեքենայով լքել է դեպքի վայրը։ Ժանդարմերիան որոնողական աշխատանքներ է սկսել։











































