Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շըրնաքի նահանգում հարձակվել են ժանդարմերիայի զինծառայողների վրա։
Ժանդարմերիայի զինծառայողներն առավոտյան ժամերին Գաբար լեռան շրջանում պարեկություն կատարելիս են եղել, երբ ենթարկվել են PKK-ի զինյակների հարձակմանը։ Երկարափող զենքերից բացած կրակից զոհվել է ժանդարմերիայի երեք զինծառայող, որոնցից մեկը սպա է։ Ժանդարմերիայի զինծառայողները պատասխան կրակ են բացել, սպանվել է մեկ զինյալ։ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հաստատել է երեք զինծառայողների զոհվելը։








































