Արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վրաստանի նախագահը չի ստորագրում 20 դեսպանների նշանակման հրամանը, և դա գնահատել է որպես սաբոտաժ:
Ինչպես հայտարարել է Ցուլուկիանին, նախագահը չի ստորագրում ռազմավարական նշանակության երկրներում դեսպանների նշանակման հրամանը, ինչը վնասում է վրաց ժողովրդի հեղինակությանը: «Վրաց ժողովրդի ազգային շահերից է բխում այդ երկրներում դեսպաններ ունենալը»,- ասել է Ցուլուկիանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Грузия Online-ը, հրամանը չստորագրելու վերաբերյալ իր անհանգստությունն առաջինն ատահայտել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն:
«Նախագահը չի ստորագրում և ոչ մի դեսպանի նշանակման հրամանը, և այդ գործընթացը ձգձգվում է: Նախագահը և նախկին իշխանությունները ցանկանում են մինչև վերջ պահպանել այն դիրքերը, որոնք նրանք ունեն արտասահմանում, և որպեսզի այդ մարդիկ դեսպանների բացակայության պայմաններում կարողանան տարածել այն տեղեկատվությունը, որը ուղղված է նոր կառավարության և նոր առաջնորդի դեմ: Այլ բացատրություններ ես չեմ կարող տալ»,- մարտի 6-ին հայտարարել էր Պանջիկիձեն:











































