Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն առողջական խնդիր է ունեցել «Սելթա»-ի դեմ խաղի ժամանակ: Նշված հանդիպումից առաջ 2 օր Քրիշտիանուն անկողնում է անցկացրել, սակայն խաղի, այնուամենայնիվ, մեկնել է: Անգամ խաղադաշտ է դուրս եկել:
Երկրորդ խաղակեսում Ռոնալդուն թուլություն է զգացել մկաններում, գլխապտույտ: Ֆուտբոլիստը դիմել է բժիշկներին, ովքեր անմիջապես որոշել են, որ Քրիշտիանուի արյան մեջ ցածր է շաքարի տոկոսը և գլյուկոզա են տվել նրան:
Քանի որ Մոուրինյոն սպառել էր ֆուտբոլիստներին փոխարինելու բոլոր հնարավորությունները, Քրիշտիանուն այլևս չէր կարող լքել խաղադաշտը: Երկրորդ խաղակեսում նրա հեղինակած երկու գոլերի շնորհիվ «արքայական ակումբ»-ը հաղթանակ է տարել` 2:1 հաշվով:







































