Corriere dello Sport-ը հայտնում է, որ Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Խերդան Շաքիրին հետաքրքրել է Դորտմունի «Բորուսիա»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ծրագրեր չի կապում 23-ամյա շվեյցարացու հետ:
Շաքիրիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Շալկե»-ն:







































