ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով այսօր հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնները։ Այս մասին տեղեկացնում է France Football-ը։
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնները հնարավորություն են տալիս համատեղել երկու պաշտոնները։
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016թ․ փետրվարի 26-ին։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո գործող նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է հրաժարականի որոշման մասին։








































