Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գովեստի խոսքեր է հասցեագրել Անդրեա Պիրլոյին և Չավիին: Աշխարհի 2014 թվականի չեմպիոնների մարզիչը նշել է, որ հաճույքով կաշխատեր նաև «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավիի հետ:
«Չավին, իմ կարծիքով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հաճույքով կաշխատեի նրա նման գրագետ խաղացողի հետ:
Պիրլոն, նախկինի նման, մեծագույն ֆուտբոլիստ է: Արդեն 15 տարիների ընթացքում նա բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Անդրեան ամենախելացի և ֆուտբոլը լավ հասկացող խաղացողներից մեկն է»,-Bild-ը մեջբերում է Լյովի խոսքերը:










































