IDC գործակալության կանխատեսումներով՝ այս տարի Android օպերացիոն համակարգով պլանշետները կզբաղեցնեն շուկայի 49 տոկոսը, իսկ iOS օպերացիոն պլատֆորմով սարքերը կկորցնեն առաջատարությունը. դրանց բաժին կընկնի շուկայի մոտ 46 տոկոսը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Android պլանշետների ցածր գինը այն գլխավոր գործոնն է, որն այդ օպերացիոն համակարգով սարքերը շուկայում առաջատար կդարձնի: Google-ի, Amazon.com-ի և Samsung Electronics-ի սարքերը կարելի է ձեռք բերել առնվազն 200 դոլարով, մինչդեռ ամենաէժան iPad mini-ն արժե 329 դոլար:
Գործակալության տվյալներով՝ այս տարի կիրացվի մոտ 191 մլն պլանշետային սարք, իսկ մինչ 2017 թվականը վաճառքի ծավալները կհասնեն 350 միլիոնի:
Microsoft-ի օպերացիոն համակարգը(Windows) միջնաժամկետ հեռանկարում դուրս կգա երրորդ տեղ՝ ներկայիս 1 տոկոսը մինչև 2017 թվականը հասցնելով 7.4 տոկոսի:









































