Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Կորած» ՀԿ-ներ՝ մսխված փողեր․ Անհասցե կազմակերպությունները նախագահականից կրկին միլիոնավոր դրամներ են ստացել

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվել է 26 ՀԿ-ների տրամադրել դրամաշնորհ՝ շուրջ ինը անվանակարգերում, այդ թվում՝ «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ», «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական», «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» և այլն։

Ներկայացված 26 ՀԿ-ների մեծ մասը, սակայն, չունի ո՛չ հասցե, ո՛չ էլեկտրոնային կայք, ո՛չ հեռախոսահամար, և ոչ էլ առհասարակ համացանցում ընդլայնված որոնման արդյունքում հնարավոր է որևէ տեղեկատվություն ստանալ նրանց գործունեության, գործառույթների և այլնի մասին, օրինակ՝ «Գիտելիքահեն հասարակություն» գիտակրթական ՀԿ-ի կամ «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ-ի և մնացածի մասին։

«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում դրամաշնորհ ստացած «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ նախագահ Գոռ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ներկայացրած ծրագիրը նպատակ ունի ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ ԼՂՀ հինգ քաղաքների՝ Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի և Ստեփանակերտի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանք իրականացնել։ Դրա համար տպագրվելու են 4000 բուկլետ և 1500 պոստերներ և բաժանվելու են ԼՂՀ հինգ քաղաքների 300 հաստատատությունների՝ կրթական, առևտրային, և տասը ՀԿ-ների, որպեսզի նրանք էլ իրենց շահառուներին բաժանեն։

Ինչո՞ւ ԼՂՀ-ում և ոչ՝ Հայաստանում. մայիս-հունիս ամիսներին Հայաստանում այս ՀԿ-ն ուսանողների հետ ծխախոտի վնասակարության հետ կապված քննարկումներ է կազմակերպել։ ՀԿ ղեկավարի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքում նրանց 30 տոկոսը թողել է ծխելը։ Սա առաջին անգամ է, որ ծրագիրը դիմել է դրամաշնորհի։ Ծրագիրը կսկսվի օգոստոսի 10-ից և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։

Դրամաշնորհի գումարը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ։ Կազմակերպությունն իր կողմից կունենա ներդրումներ։

Ինչո՞ւ են ընտրել ԼՂՀ քաղաքները՝ հարցին էլ Գոռ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք նպաստել մեր եղբայր պետության զարգացմանը»։

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում դրամաշնորհ շահած «Միասին» երիտասարդական շարժման նախագահ Հակոբ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գումարը հստակ նշել չի կարող, բայց խոսքը 1-2 միլիոն դրամի մասին է։

Նա նշեց, որ իրենց նախաձեռնության նպատակն է ստարթափներ ստեղծել մարզերում, որտեղ հանրությանը կսովորեցնեն՝ ինչպես հանդես գալ ստարթափով, ինչպես գաղափարից հասնել գործող ստարթափի։ Այսինքն՝ երբ որևէ երիտասարդի համացանցը հնարավորություն է ընձեռում ստեղծել բարիք՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ ես դու գտնվում։ Նա նշեց, որ աշխարհում հաջողված մեծ ստարթափներ կան։

«Խոսքը այն մասին է, որ երիտասարդներին տրվեն այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց գլխում առաջացած գաղափարը դարձնելու գործող ստարթափ մոդել»,- ասաց նա։

Մեր այն դիտարկմանը՝ սահմանամերձ համայնքներում արդյոք սա՞ է առաջնայինը երիտասարդների շրջանում, նա նշեց, որ սահմանամերձ գյուղական համայնքներում առաջնային նպատակն այն է, որ այնտեղ ապրող երիտասարդը հասկանա, որ իրեն պետք չէ գնալ իր գյուղից, որպեսզի ինքն ունենա հաջողություններ։

«Մեր նպատակն է գործնականում ցույց տալ, որ, այո, հնարավոր է մնալ հենց իրենց բնակավայրում, համայնքում և հաղորդակից ու մասնակից լինել համաշխարհային գործընթացներին։ Այսինքն՝ ստեղծելով սեփական «արտադրանքը»՝ դառնալ դրանց մասնակիցը»,- ասաց նա։ Սա այս կառույցի առաջին դրամաշնորհն է։

Ի դեպ, այս դրամաշնորհի շրջանակներում հնարավոր է ԼՂՀ տարածքում իրականացնեն իրենց ծրագրերը՝ ըստ նպատակահարմարության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում