ԱՄՆ-ի Վաշնգտոն նահանգի ոստիկանությունը անանուն տեսգրություն է ստացել, որտեղ երևում է, թե ինչպես է 24-ամյա կինը որդուն առաջարկում մարիխուանա ծխել:
Վաշինգտոն նահանգի Ցենտրալիա փոքր քաղաքի բնակչուհի Ռաշել Բրետենը և նրա փեսացուն անմիջապես ձերբակալվել են:
Դեպքն ամբողջովին տեսագրվել է: Հարցաքննության ժամանակ երեխայի մայրը խոստովանել է, որ իրոք թույլ է տվել երեխային թմրանյութ օգտագործել:
Ռաշելի խոսքերով, թմրանյութ օգտագործելուց հետո երեխայի վարքը ընդհանրապես չի փոխվել, նա շարունակել է խաղալ:
Ռաշելի փեսացուն՝ Թայլեր Լին պնդել է, որ մարիխուանա է օգտագործում բժշկական նպատակներով, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ զբաղվում է նաև թմրանյութերի տարածմամբ: Զույգի տան խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել:
Անփույթ ծնողների երեխան, ինչպես նաև նրա հնգամյա եղբայրը այժմ գտնվում են պետական մանկատանը: Այնտեղ նրանք կմնան այնքան ժամանակ, մինչև չավարտվի դատական գործը:










































