ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գանձեր որոնողների ընտանիքը 300 տարի առաջ խորտակված նավից գտել է իսպանական ոսկի ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ:
Մասնավորապես Էրիկ Շմիթը իր կնոջ, ծնողների և քրոջ հետ հայտնաբերել են 51 ոսկե դրամ և 12 մետր երկարությամբ ոսկե շղթա: The Local-ի տվյալներով՝ սա արդեն երրորդ անգամ է, որ Շմիթների ընտանիքը գանձ է գտնում:
Օրենքի համաձայն՝ գտած գանձի 20 %-ը կհանձնեն տեղական թանգարանին, մնացած մասը իրենց մեջ կկիսեն խորտակված նավերի վրա իրավունքը գնած Brent Brisben ընկերությունը և Շմիթների ընտանիքը: