Panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ազատության հրապարակում միջադեպ է գրանցվել հրապարակ եկած բանաստեղծի ու մի քաղաքացուհու միջև: Սպիտակ վերնաշապիկով, փողկապով հրապարակ եկած տղամարդուց մի կին պահանջեց ներկայանալ:
– Ամոթ քեզ, որ մինչև հիմի չես իմանում: Ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ: Բա դու ո՞վ ես,-ներկայացել է տղամարդը:
– Դե որ լավ բանաստեղծ լինեիր, կարդացած կլինեինք…,-արձագանքել է կինը:
– Հիմա էլ ասում է, լավ բանաստեղծ չես,- բարկացել է Կիրակոսյանը:
– Խի Պարույր Սևակին գիտենք, Չարենցին գիտենք…,- թվարկել է կինը:
– Այ տիկին, անգրագետ ես դու ախր, դու գիրք չես կարդացել,-ասել է բանաստեղծը:










































