«Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի անդամ, թիմի նախկին հարձակվող Կարլես Ռեկսաչը հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիա կվերադառնա մարտի 25-ին:
Հիշեցնենք, որ մասնագետը ԱՄՆ-ում վերականգնվում է հարականջային թքագեղձի երկրորդ վիրահատությունից:
Այնուամենայնիվ, Ռեսկաչը նշեց, որ Վիլանովան հնարավոր է անմիջապես չանցնի մարզչական աշխատանքի:







































