Ամերիկյան Equifax ընկերությունը հաստատել է հանցագործների կողմից օգտատերերի անձնական տվյալների գողացման փաստը: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:
Ինչպես պարզվել է ընկերության իրականացրած ներքին հետաքննության արդյունքում, տվյալները գողացվել են Equifax-ին պատկանող կայքի միջոցով, որով օգտատերերը անվճար ստուգում էին իրենց վարկային պատմությունները:
Ամենայն հավանականությամբ, չարագործները որոշակի անձնական տվյալներ են ունեցել տուժածներից, որոնց շնորհիվ էլ նրանց հաջողվել է մուտք ստանալ դեպի նորերը:









































