Վրաստանում համաներման են արժանացել 16.534 դատապարտյալ ու 12.722 պայմանական վաղաժամ ազատազրկված, որոնք հաշվառված են Պայմանական ազատազրկվածների ազգային բյուրոյում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի պատիժների կրման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու իրավաբանական օգնության նախարարության տեղեկություններով՝ ամբողջությամբ պատժի կրումից կազատվի 8.265 անձ, 755 դատապարտյալի պատժաչափը կկրճատվի կիսով, կրճատվել է 7.514 մարդու պատժի կրումը:
8.265 ազատ արձակվածներից 7 892-ը եղել են չափահաս տղամարդիկ, 11-ը՝ կանայք, իսկ 17-ը՝ անչափահասներ:
Պատիժը կրճատված 7.514 մարդկանցից 7.274-ը եղել են չափահաս տղամարդիկ, 219-ը՝ կանայք, իսկ 21-ը՝ անչափահասներ:
Պայմանական ազատազրկման ենթարկված 8.269 անձանցից 7.515-ը եղել են տղամարդիկ, 646-ը՝ կանայք, իսկ 108-ը՝ անչափահասներ:










































