Ճապոնիայի կառավարության վարկանիշի անկումը, որը գլխավորում Է վարչապետ Նաոտո Կանը, այս տարվա հունիսին նրա կողմից պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հասել է ամենացածր մակարդակին: Այդ մասին վկայում են համազգային հարցման տվյալները, որն անցկացրել Է «Իոմիուրի» թերթը: Հրապարակված տվյալների համաձայն՝ գործող վարչապետին պաշտպանում է Ճապոնիայի բնակչության 35 տոկոսը:
Անցած ամսվա ընթացքում Կանի կաբինետի ժողովրդականությունը նվազել է 18 տոկոսով, ըստ որում, հարցվածների ավելի քան կեսը՝ 55 տոկոսը, հայտարարել է, որ հավանություն չի տալիս կառավարության քաղաքականությանը: Հոկտեմբերի սկզբին այդ ցուցանիշը միայն 37 տոկոս էր:
Վերլուծաբանների կարծիքով, Նաոտո Կանի եւ Ճապոնիայի կառավարող Ժողովրդավարական կուսակցության վարկանիշի անկման գլխավոր պատճառն են արտաքին քաղաքականության բնագավառում պաշտոնական Տոկիոյի անհաջող գործողությունները, մասնավորապես` դիվանագիտական սկանդալը Չինաստանի հետ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հարավային Կուրիլներ կատարած այցից հետո: