Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմար Ժունիորը կարծում է, որ հագեցած մրցաշրջանը չի խանգարի նրան հաջորդ ամռանը մասնակցել հայրենիքում կայանալիք Օլիմպիական խաղերին և երիտասարդների Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
«Ես բավականաչափ քաղցած եմ և ցանկանում եմ մասնակցել երկու մրցաշարերին էլ: Հիմա կարող եմ խոստանալ, որ կօգնեմ իմ հավաքականին և՛ Ամերիկայի գավաթում, և՛ Օլիմպիական խաղերում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goa.com-ը:
Հատկանշական է, որ Բրազիլիայի հավաքականը երբեք չի հաղթել Օլիմպիական խաղերում, իսկ Լոնդոն-2012-ում Նեյմարն իր թիմի հետ նվաճել է արծաթե մեդալը:







































