Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օդուժի գործողությունները ուղղված չեն Բաշար Ասադի կառավարության դեմ, երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Հիմա մենք Ասադի դեմ ուղղված գործողություններ չենք իրականացնում: Այստեղ պետք է քաղաքական լուծում, և մենք ԱՄՆ-ի հետ մնում ենք այն մտքին, որ Ասադը պետք է հեռանա: Վերջին ժամանակներում Ռուսաստանը մեծ ակտիվություն է ցուցաբերում սիրիական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ: Մենք միշտ ընդգծում ենք, որ սիրիական կարգավորման հարցից ոչ ոքի չպետք է բացառել, այդ թվում՝ Ռուսաստանին և Իրանին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ նախարարը:










































