Բոբ Դիլանն առաջադրվել է Արվեստի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամ,- հաղորդում է Associated Press-ը: Դիլանը դարձել է առաջին ռոք-երաժիշտը, որը առաջադրվել է այդ կոչմանը:
«Տնօրենների խորհուրդը բարձր է գնահատել Դիլանի աշխատանքների բազմազանությունը և ուշադրության է արժանացրել ամերիկյան մշակույթի կուռքի կարգավիճակը»,- հայտարարել է ակադեմիայի գործադիր տնօրեն Վիրջինիա Դաժանին:
Ակադեմիայի պատվավոր անդամի թեկնածուն պետք է հայտարարի իր համաձայնության մասին ու ընդունի այդ կոչումը: Միայն դրանից հետո Ակադեմիայի իսկական անդամները կկարողանան քվեարկություն կատարել նրա թեկնածության հարցով:
Կհամաձայնի՞ արդյոք Դիլանը ընդունել պատվավոր կոչումը, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ՝ 2010 թ., Արվեստի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամներ էին դարձել դերասանուհի Մերիլ Սթրիփը, ինչպես նաև ռեժիսորներ Վուդի Ալենն ու Մարտին Սկորսեզեն:
Արվեստի և գրականության ակադեմիան հիմնադրվել է 1898 թ.: Դրա իսկական անդամները 250-ն են, որոնք ընտրվում են ցմահ:








































