Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նեյրոֆիզիոլոգները հետևել են Ալֆրեդ Հիչքոքի թրիլերներին հանդիսականների ուղեղի արձագանքին և պարզել են, որ դրանք մարդուն բառացիորեն ներքաշում են իրենց մեջ՝ նրան հարկադրելով անտեսել շրջակա աշխարհը և ուշադրություն հատկացնել միայն սյուժեի վրա։
Դրա մասին նշված է Neuroscience ամսագրում։ Ատլանտայում (ԱՄՆ) գտնվող Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Մեթ Բեզդեկը հայտարարել է, որ շատ մարդիկ ասել են, որ այդ թրիլերները դիտելիս իրենց համար ամբողջովին վերանում է շրջակա ամեն բան։
Նա հավելել է, որ այժմ իրենք ունեն նեյրոֆիզիոլոգիական տվյալներ, որոնք վկայում են, որ հանդիսականներին իսկապես կլանում է ֆիլմի սյուժեն։ Բեզդեկն ու նրա գործընկերները նման եզրահանգման են եկել՝ հետևելով կամավորների ուղեղների ակտիվացմանը։









































