«Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մեկնաբանել է «Շալկե»-ի դեմ խաղը և շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին` աջակցության համար:
«Կարծում եմ` մենք արժանի էինք հաղթանակի: Մենք լավ էինք խաղում, մանավանդ առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մի շարք սխալներ թույլ տվեցինք և ինքներս մեզ համար բարդություններ ստեղծեցինք: Ինչևիցե, հիանալի խաղացինք և այժմ պետք է սպասենք վիճակահանության արդյունքներին:
Գիտեմ, որ մեզ դժվարություններ են սպասվում: Քառորդ եզրափակչի ուղեգրի ձեռքբերումն արդեն հաջողություն է: Մեր երկրպագուներն աջակցում էին մեզ, նրանք լավագույնն են աշխարհում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սնեյդերին:








































