«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ իր խաղային ճգնաժամն անցյալում է և դարձյալ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների թվում է: Նա մեկնաբանել է նաև Պեդրոյի հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
«Կատարեցի խոստումս և դարձյալ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների թվում եմ: Ցանկանում եմ ապագայում «Բարսելոնա»-ի ավագը դառնալ: Այն կազմով, որ մենք ունենք, կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները, որոնք խաղարկվելու են առաջիկա մրցաշրջանում:
Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա նա բարդ իրավիճակում է, քանի որ աշխարհի լավագույն երեք հարձակվողների թիկունքում է: Սակայն եթե Պեդրոն հեռանա, մեր թիմը կթուլանա»,- Goal-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:







































