Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու և հավանաբար ավարտվելու է ՍԴՀԿ-ի հետ կապված դատական վեճը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վիճարկում է ԱՆ պետռեգիստրում ՍԴՀԿ ատենապետ որպես Գևորգ Պերկուպերկյանին գրանցելու մասին որոշումը:
Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչև այս դատական նիստը Պերկուպերկյանի հովանավոր Սեդրակ Աճեմյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Ըստ Լ. Սարգսյանի՝ Սեդրակյանն առաջին դեմքի մակարդակով միջնորդություն է խնդրում:
«Սեդրակյանը մինչ այդ հանդիպել էր վարչապետի հետ, սակայն երևի նրան հասկացրել էին, որ սա առաջին դեմքի մակարդակով լուծվող հարց է»,- ասաց Լ. Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերին տեղի է ունենալու համահնչակյան կուսակցության համագումարը, և այնտեղ Աճեմյանից պատասխաններ են պահանջելու, ի՞նչ արեց նա ՍԴՀԿ-ի հետ ՀՀ-ում, ինչո՞ւ կուսակցությունը համախմբելու փոխարեն պառակտեց:









































