Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը պարսից երկրի առաջնորդներին կոչ է արել համատեղ պայքարել ծայրահեղականության և Մերձավոր Արևելքում գրոհայինների գործողությունների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ցանկացած սպառնալիք մի երկրի համար սպառնալիք է բոլորի համար: Ոչ մի երկիր չի կարող լուծել տարածաշրջանի խնդիրները առանց ուրիշների օգնության»,- հայտարարել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ԴԱԻՇ-ը համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալքիներից է: Երեք տարվա ընթացքում ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հաջողվել է զգալի տարածքներ գրավել Սիրիայում և Իրաքում:








































