«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ շրջանառվող լուրերը:
«Ռոնալդուն «Յունայթե՞դ»-ում: Կցանկանայի խոսել այդ մասին, բայց չեմ կարող: Դա բացասական ազդեցություն կունենա թիմի վրա:
Անգամ մեկ խոսքն արդեն շատ է, երբ հարցը վերաբերում է տրանսֆերային գործարքներին»,- 101greatgoals-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:










































