International Champions Cup միջազգային մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ԱՄՆ-ում 3:1 հաշվով առավելության է հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացել է Ռունին, իր թիմի երկրորդ գոլը խփել է Լինգարդը: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Ռաֆինյան 90-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն մեկ րոպե անց Յանուզայը գոլի հեղինակ է դարձել՝ վերականգնելով երկու գնդակի տարբերությունը:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի հաջորդ մրցակիցը կլինի «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ մրցակիցը՝ ՊՍԺ-ն:








































