Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում հաղթել է Թուրինի «Յուվենտուս»-ին: Հանդիպումը կայացել է Սենտ Գալենի «AFG Արենա»-ում և ավարտվել է դորտմունդցիների՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Առաջին խաղակեսի վերջնամասում Պիեր Էմերիկ Օբամեյանգը` գոլային փոխանցում ստանալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում Մարկո Ռոյսը խփեց իր թիմի երկրորդ գոլը «Յուվենտուս»-ի դարպասը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով թուրինցիներն Իտալիայի չեմպիոն են դարձել, իսկ դորտմունդցիները Բունդեսլիգայում զբաղեցրել են 7-րդ հորիզոնականը:




































