ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ պատժամիջոցները (որոնք ԱՄՆ-ը սահմանել է 1995թ.) ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն`վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Նախագահի կողմից ստորագրված հրմանագրի տեքստում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են այն բանի համար, որ Իրանի կառավարության գործողությունները և քաղաքականությունը հակասում են ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում և շարունակում են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար:
ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զնեք մշակելու մեջ: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:










































