Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի կարծիքով՝ International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակն այնքան էլ կարևոր չէր իր թիմի համար:
««Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակն ընդամենը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ էր: Սակայն այս պահին դա չէ ամենակարևորը մեր թիմի համար:
Պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել մարզումների ժամանակ, որպեսզի կարողանանք հաջող խաղ ցուցադրել առաջիկա մրցաշրջանի ընթացքում»- «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է ուելսցի ֆուտբոլիստի խոսքերը:







































