Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի մուտքի հրապարակում: Ջահը վառվել է Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Ապա անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել է Գյումրի, Ախուրյան: Այժմ այն Սարդարապատում է։
Միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ, մարզպետարանի աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Ջահը հրապարակ է բերել ծանրորդ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը:







































