Telegraf.com.ua-ն ներկայացրել է այն հիվանդությունները, որոնցից անհրաժեշտ է վախենալ ամռանը:
Արևային հարված ու գերտաքացում
Պետք է զգույշ լինել և պաշտպանվել շոգից ու գերտաքացումից: Շոգը հատկապես վտանգավոր է սրտանոթային համակարգի համար: Ամռան շոգին ամենից հաճախը մահանում են հենց այդպիսի հիվանդություններով մարդիկ:
Թոքաբորբ
Դժբախտաբար, ամռանը նույնպես հազվադեպ չեն թոքերի բորբոքումից մահվան դեպքերը: Բանն այն է, որ այրող արևի տակ թոքերը սկսում են աշխատել գերլարված, որոնց միջոցով է գոլորշիանում ջուրը, ինչի համար էլ նրանք հաճախ տեղի են տալիս:
Սրտի կաթված
Այն հաճախ տեղի է ունենում շոգ ժամերին ֆիզիկական ակտվիություն դրսևորելիս: Հիպերտոնիկներին խստագույնս արգելվում է այդ ժամերին այգում կամ բանջարանոցում աշխատել:
Բրոնխիտ ու բրոնխային հեղձուկ
Այս հիվանդություններն ամռանն ամենահաճախը առաջանում են նույն պատճառով, ինչ թոքաբորբը, այսինքն՝ օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից:
Անգինա
Ընդունված է համարել, որ անգինան ձմեռային հիվանդություն է, սակայն ամռանն էլ այն հազվադեպ չէ: Պատճառն արևի տակ մնալն է, տաքանալը, ինչից հետո սառը ըմպելիք խմելը:
Ամռանը շատ են նաև աղիների խանգարման, երիկամների հիվանդությունների դեպքերը:








































