Իտալական «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ մարզաշապիկներով փոխանակվելու հարցում:
«Խաղից հետո մենք կփոխանակենք մեր մարզաշապիկները: Արդեն պայմանավորվել եմ Ինյեստայի հետ»,- իտալական մամուլը փոխանցում է 20-ամյա հարձակվողի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Միլան» խաղը կարող եք դիտել Sport.1in.am-ում:







































