Չինական ԶԼՄ-ները հրապարակել են գաղտնի մշակման՝ 2 ֆյուզելյաժով անօդաչու թռչող սարքի նոր լուսանկարները: Նկարները համացանցում հրապարակել է «Ժենմին ժիբաո» թերթը:
Պարբերականի տեղեկությամբ՝ անօդաչուն կոչվում է Divine Eagle: Սարքի տեխնիկական տվյալները չեն հրապարակվում, նշում է թերթը:
Մշակման մասին առաջին անգամ հայտնի է դարձել ընթացիկ տարվա մայիսին: Այն ժամանակ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին պատրաստվող նոր տեխնոլոգիաների մասին՝ ունակ փոխելու զենքի ուժերի դասավորությունը Ասիա-Խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում:
Popular Science-ի տեղեկությամբ՝ անօդաչուն ունի 2 գմբեթ-խցիկ, որոնցում արբանյակների հետ կապի սարքավորում կա: Անօդաչուի ֆյուզելյաժների տրամագիծը մոտ 1,5 մ է, ամբողջ սարքի երկարությունը՝ 15-18 մ է, թևերի լայնությունը մոտ 50 մ է:
Անօդաչուն կունենա ալեհավաք և տարածության սքանավորման Active Electronically Scanned Array (AESA) հատուկ համակարգ:






































