Բահրեյնի քրեական դատարանը տասը տարվա ազատազրկման է ենթարկել երկու ոստիկանների, որոնք մեղավոր են ճանաչվել ցուցարարին կտտանքների ենթարկելու համար, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, երեք ոստիկաններ, որոնք մեղադրվում էին հանցագործության մասին լռելու համար, արդարացվել են:
Երիտասարդ ակտիվիստ շիա Ալի Ալ-Սաքրը ոստիկանության կողմից ձերբակալվել էր 2011թ. փետրվարին Բահրեյնում ժողովրդավարական հուզումների ժամանակ: Ցուցարարի հարցաքննությանը մասնակցած ոստիկանները կտտանքների են ենթարկել նրան, ինչի հետևանքով ձերբակալվածը մահացել է:
Ներկայում Բահրեյնում ընթանում է հետաքննություն մի քանի ոստիկանների նկատմամբ, ընթանում են նաև դատական գործընթացներ համանման մեղադրանքներով:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Բահրեյնում ժողովրդավարական հուզումների ճնշման ժամանակ զոհվել է շուրջ 80 մարդ:












































